12:45  ,  1 հուլիսի, 2020

Ռոնալդու․ Հերթական կարեւոր 3 միավորը, շարունակում ենք նույն ոգով (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է 3։1 հաշվով հաղթանակին «Ջենոայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։

«Հերթական կարեւոր 3 միավորը։ Շարունակում ենք նույն ոգով»,- գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար խաղից։

«Յուվենտուսը» 72 միավորով առաջին տեղում է եւ 4 միավորի առավելություն ունի երկորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում