Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է 3։1 հաշվով հաղթանակին «Ջենոայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։
«Հերթական կարեւոր 3 միավորը։ Շարունակում ենք նույն ոգով»,- գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար խաղից։
«Յուվենտուսը» 72 միավորով առաջին տեղում է եւ 4 միավորի առավելություն ունի երկորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում