10:14  ,  1 հուլիսի, 2020

Սետիեն․ Գոհ եմ թիմի խաղից, բայց միավորների կորուստն ավելի է նվազեցնում չեմպիոն դառնալու շանսը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է ոչ ոքի արդյունքը «Աթլետիկոյի» հետ դիմակայությունում։ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։

«Գոհ եմ թիմի խաղից, բայց միավորների կորուստն ավելի է նվազեցնում չեմպիոն դառնալու շանսը։ Պետք է շարունակել աշխատանքը, բայց աստիճանաբար ավելի բարդ է դառնում։ Ցավալի է։

«Աթլետիկոն» լավ թիմ է։ Նրանք շատ լավ են պաշտպանվում, փակում են ազատ տարածությունները։ Մադրիդյան թիմն ունի գերազանց կազմ»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» 59 միավորով երրորդն է։

«Ռեալը» հուլիսի 2-ին կընդունի «Խետաֆեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում