09:11  ,  1 հուլիսի, 2020

Մեսին 700-րդ գոլն է խփել կարիերայում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգնետինացի հարձակվող Լիոնել Մեսին 700-րդ գոլն է խփել կաիերայում՝ «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում (2։2)՝ իրացնելով 11 մետրանոց հարված։

Մեսին «Բարսելոնայում» անցկացրած 724 խաղում խփել 630 գոլ։ Արգենտինայի հավաքականի հետ Մեսին մասնակցել է 138 հանդիպման, խփել 70 գոլ։

33-ամյա Մեսին Իսպանիայի ընթացիկ առաջնության 28 խաղում խփել է 22 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English