01:48  ,  1 հուլիսի, 2020

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ջենոային» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթեց արգենտինացի Պաուլո Դիբալայի, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ բրազիլացի Դուգլաս Կոստայի գոլերի շնորհիվ։

«Յուվենտուսը» 72 միավորով առաջին տեղում է եւ 4 միավորի առավելություն ունի երկորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ։ «Տորինոն» 17-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ջենոա» - «Յուվենտուս»՝ 1։3 (տեսանյութ)

Անդրեա Պիմանոտի, 76 - Պաուլո Դիբալա, 50, Կրիշտիանու Ռոնալդու, 56, Դուգլաս Կոստա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում