01:08  ,  1 հուլիսի, 2020

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրայթոնի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

16-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը, դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 52 միավորով 5-րդ տեղում է, «Բրայթոնը» 15-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 16, Բրունու Ֆերնանդեշ, 29, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում