00:26  ,  1 հուլիսի, 2020

«Ռոման» երկարաձգեց Մխիթարյանի պայմանագիրը մինչեւ մրցաշրջանի ավարտը

Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը։

Կողմերը նաեւ նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգել մեկ տարով, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում