23:57  ,  30 հունիսի, 2020

«Բավարիան» երկարաձգել է Կոուտինյոյի, Օդրիոսոլայի եւ Պերիշիչի վարձակալությունը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» համաձայնության է հասել մինչեւ օգոստոսի վերջ վարձակալության պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ կիսապաշտպաններ Իվան Պերիշիչի, Ֆիլիպե Կոուտինյոյի եւ պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի հետ, հաղորդում է Bild-ը։

Նրանք կմասնակցեն օգոստոսին անցկացվելիք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներին։ Երեք ֆուտբոլիստներն էլ համաձայնել են հուլիս-օգոստոսի համար աշխատավարձի 50 տոկոս կրճատման։

Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային», Օդրիոսոլայինը՝ «Ռեալին», Պերիշիչինը՝ «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում