21:49  ,  30 հունիսի, 2020

«Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» համաձայնության են հասել Սանեի տրանսֆերի հարցում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն առաջիկայում կտեղափոխվի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա», հաղորդում է գերմանական Bild-ը։

Ակումբները համաձայնության են հասել Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ «Բավարիան» կվճարի մոտ 50 միլիոն եվրո եւ Սանեի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Սանեն չէր ցանկացել երկարաձգել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English