21:13  ,  30 հունիսի, 2020

«Ռոման» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Կավանիին

Իտալական «Ռոման» երեք տարվա պայմանագիր է առաջարկել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, որը հուլիսի 1-ից կունենա ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է Football Italia-ն։

Այս գիշեր ավարտվում է 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Փարիզյան ակումբն ու Կավանին պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չունեին։

«Ռոման» պատրաստ է Կավանիին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը։

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English