20:46  +04,  30 հունիսի, 2020

«Բորուսիան» շնորհակալություն է հայտնել Հակիմիին

Դորտմունդի «Բորուսիան» շնորհակալութուն է հայտնել Մադրիդի «Ռեալի» 21-ամյա մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիին, որը երկու մրցաշրջան վարձակալությամբ հանդես եկավ դորտմունդյան ակումբում։

Հակիմին մեկնել է Միլան, որտեղ բուժզննում կանցնի «Ինտերի» համար։ Ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ։

«Ինտերը» 40 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն եվրո բոնուս կվճարի «Ռեալին» Հակիմիի համար, որը նոր ակումբում կստանա տարեկան 5 միլիոն եվրո։

Գերմանիայի ավարտված առաջնության 32 խաղում Հակիմին խփել է 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Հակիմիի տրանսֆերը գնահատում է 54 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ