20:15  ,  30 հունիսի, 2020

Սադիո Մանե․ Բոլորն են գոհ Յուրգեն Կլոպից

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն դրվատանքով է խոսել թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։

«Կլոպը գերազանց մարզիչ է, եւ բոլորն են գոհ նրանից։ Անկասկած, մեծ բարեբախտություն է աշխատել նրա ղեկավարությամբ։ Կլոպի գլխավորությամբ զարգացրել եմ խաղային եւ մարդկային որակներս։ Դա շատ կարեւոր է ֆուտբոլիստի համար։ Ակնհայտ է, որ բոլորն առաջադիմում են նրա հետ աշխատելու շնորհիվ։ Բոլորս շնորհակալ ենք նրան»,- 28-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 31 տուրում լիվերպուլյան թիմը վաստակել է 86 միավոր եւ անհասանելի դարձել երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» համար, որին կհյուրընկալվի հուլիսի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում