19:18  ,  30 հունիսի, 2020

Ժոել Մատիպն այս մրցաշրջանում այլեւս չի օգնի «Լիվերպուլին»

«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը վնասվածքի պատճառով բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հանդիպումները։

«Այս մրցաշրջանում այլեւս չեմ վերադառնա խաղադաշտ, բայց հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանի հենց մեկնարկից կլինեմ լավ մարզավիճակում եւ կօգնեմ թիմին»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Մատիպը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության վերսկսումից հետո առաջին խաղում։ «Լիվերպուլը» 0։0 հաշվով էր ավարտել 30-րդ տուրի խաղը «Էվերտոնի» հետ։

Չեմպիոն հռչակված «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի մնացած տուրերում կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Աստոն Վիլայի», «Բրայթոնի», «Բարնլիի», «Արսենալի», «Չելսիի» եւ «Նյուքասլի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English