18:52  ,  30 հունիսի, 2020

Ալեքսանդր Նյուբելը 5 տարվա պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ

23-ամյա գերմանացի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը բուժզննում է անցել Մյունխենի «Բավարիայում» եւ 5 տարվա պայմանագիր կնքել Գերմանիայի չեմպիոնների հետ։

«Բավարիան» Նյուբելի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել դեռ հունվարին։ «Շալկեի» հետ պայմանագրի ավարտից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

Նյուբելը «Պադերբորնի» սան է, «Շալկեում» անցկացրել է նախորդ չորս մրցաշրջանները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում