17:12  ,  30 հունիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» 55 միլիոն եվրո է առաջարկում Սանչոյի համար, «Բորուսիան» ակնկալում է 110 միլիոն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, սակայն այդ տրանսֆերի համար կարող է հատկացնել 55 միլիոն եվրո։ Գերմանական ակումբն Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 110 միլիոն եվրո, հաղորդում է Sky Sports-ը։

«Բորուսիայի» ղեկավարությունը չի ցանկանում զիջումների գնալ եւ հույս ունի մեկ մրցաշրջան էլ ակումբում պահել հեռանկարային ֆուտբոլիստին։

Սանչոն 2017-ին է 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բորուսիա» անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 44 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում