15:54  ,  30 հունիսի, 2020

Ծերուկ Բուֆոնը նոր պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ (ծաղրանկար)

Թուրինի «Յուվենտուսը» հունիսի 29-ին հայտարարեց թիմի 42-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ նոր՝ 1 տարվա պայմանագիր կնքելու մասին:

Իր հերթական աշխատանքում Բուֆոնի նոր պայմանագրի թեմային անդրադարձել է մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանին:

Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է եկել 2001-2018 թվականներին, այնուհետև 1 տարի անցկացրել ֆրանսիական ՊՍԺ-ում և կրկին վերադարձել «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում