14:42  ,  30 հունիսի, 2020

Անդրեա Պիրլոն վերադառնում է «Յուվենտուս»

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մարզչական կարիերա կսկսի իր նախկին ակումբում, տեղեկացնում է Gianlucadimarzio-ն:

41-ամյա Պիրլոն առաջիկա օրերին կգլխավորի «Յուվենտուսի» Մ-23 տարեկանների պատանեկան թիմը:

Հիշեցնենք, որ Անդրեա Պիրլոն «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2015 թվականներին, այնուհետև տեղափոխվել ամերիկյան «Նյու Յորք Սիթի»:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին իտալական ֆուտբոլի լեգենդը հայտարարել է 2017 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս