14:06  ,  30 հունիսի, 2020

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթի մրցաշրջանի մյուս խաղերում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ իր թիմի ֆուտբոլիստների առաջ խնդիր է դրել հաղթել ընթացիկ մրցաշրջանի մնացած բոլոր խաղերում:

«Մենք կարող ենք և մենք պետք է մրցաշրջանի մյուս բոլոր հանդիպումներում հաղթանակ տանենք: «Մանչեսթեր Յունայթեդը» յուրաքանչյուր խաղում պետք է խաղադաշտ դուրս գա 3 միավոր վաստակելու մտադրությամբ:

Մենք ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել առաջին եռյակում: Վստահ եմ, որ կարող ենք հասնել այդ նվաճմանը»,- Սուլշերի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի 31 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English