00:21  ,  30 հունիսի, 2020

«Վալենսիան» պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչին

Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը չի շարունակի աշխատանքն ակումբում, տեղեկացնում է «Վալենսիայի» մամուլի ծառայությունը:

Ակումբի ղեկավարությունը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում «Վալենսիայի» ցուցանիշներից և որոշել է խզել Սելադեսի պայմանագիրը:

44-ամյա Սելադեսը «Վալենսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին: 

Նշենք, որ Լա Լիգայի 32 տուրերից հետո «Վալենսիան» 46 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում