23:56  ,  29 հունիսի, 2020

«Լիվերպուլը» հրաժարվել է Կուլիբալիին ձեռք բերելու մտքից

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փորձի պայմանագիր կնքել իտալական «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ, հայտնում է Sky Sports-ը:

«Լիվերպուլը» հրաժարվել է Կուլիբալիին ձեռք բերելու մտքից, քանի որ պատրաստ չէ վճարել «Նապոլիի» պահանջած հրաժարագինը՝ 100 միլիոն եվրո: Անգլիական ակումբը պատրաստ է վճարել միայն 60 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուլիբալին քննարկում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը:

29-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում