23:27  ,  29 հունիսի, 2020

Պրեմյեր լիգայում կմեծացվի սևամորթ մրցավարների քանակը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության ղեկավարությունը որոշում է ընդունել հաջորդ մրցաշրջանից մեծացնել Պրեմյեր լիգայում սևամորթ մրցավարների թիվը, տեղեկացնում է BBC-ն:

Որոշումը կապված է աշխարհում սկիզբ առաջ Black Lives Matter (Սևերի կյանքը կարևոր է) հակառասիստական շարժման հետ:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը հայտարարել էր, որ Անգլիայում մարզչական աշխատանքի ընդունվելիս արտոնություն է տրվում սպիտակամորթ մարզիչներին, իսկ սևամորթ մասնագետները մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում:

Հիշեցնենք, որ Black Lives Matter հակառասիստական շարժումը սկիզբ է առել մայիսին՝ ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ոստիկանի կողմից սևամորթի սպանությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English