21:47  ,  29 հունիսի, 2020

Զիդանը մեկնաբանել է Մահրեզի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:

«Մահրեզը բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը կարողանում է վտանգ ստեղծել մրցակից թիմի ֆուտբոլիստների համար:

Նա շատ արագաշարժ է, իսկ այդ որակը ես շատ եմ կարևորում ֆուտբոլիստի մեջ: Ավելին ասել չեմ կարող, քանի որ նա իմ թիմի ֆուտբոլիստ չէ»,- Զիդանի խոսքը փոխանցում է Transfermarkt-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ հրաժարվել 29-ամյա Մահրեզի ծառայություններից և մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English