19:38  ,  29 հունիսի, 2020

Պաշտոնական. Արթուր Մելոն տեղափոխվեց «Յուվենտուս»

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն մարզական կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում», հայտնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

23-ամյա կիսապաշտպանի դիմաց «Բարսելոնան» կստանա 72 միլիոն եվրո: ԵՎս 10 միլիոն եվրո «Յուվենտուսը» կվճարի հավելավճարի տեսքով:

Արթուր Մելոն 2018թ․ ամռանն է բրազիլական «Գրեմիոյից» տեղափոխվել «Բարսելոնա», որը նրա համար վճարել է 31 միլիոն եվրո։

Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Բարսելոնայում» և «Յուվենտուսին» կմիանա հաջորդ մրցաշրջանից:

Արթուր Ռամոսի փոխարեն «Յուվենտուսի» «Բարսելոնա» կտեղափոխվի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: Տեղափոխության մասին կողմերը դեռ հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում