22:19  ,  29 հունիսի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հարաբերությունները լարվել են

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների և թիմի մարզչական շտաբի անդամների միջև լարվածությունը շարունակում է աճել, հաղորդում է AS-ը:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյի վաճառքից, նաև կարծում են, որ թիմի անհաջող մրցելույթների պատճառը Էնրիկե Սետիենի ոչ պրոֆեսիոնալիզմն է:

«Սելտայի» հետ հանդիպման ընթացքում Էնրիկե Սետիենի օգնական Էդեր Սարաբիան փորձել է զրուցել թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ, սակայն արգենտինացի հարձակվողը չնկատելու է տվել Սարաբիային:

Հանդիպմանը հաջորդած մարզումների ընթացքում ևս լարվածություն է նկատվել ֆուտբոլիստների և մարզիչների հարաբերություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս