19:11  ,  29 հունիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել Սանեին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը փոխարինող է գտել թիմի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեին, որը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Բավարիա»:

ESPN-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարնլիի» 20-ամյա կիսապաշտպան Դուայթ Մակնեյլը:

Անգլիացի ֆուտբոլիստի ձեռքբերմամբ շահագրգռված է անձամբ մանչեսթերյան ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մակնեյլը մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English