16:52  ,  29 հունիսի, 2020

Գվարդիոլա․ Մենք դեռ կարող ենք հաղթել երկու մրցաշարերում

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ հաղթանակը Անգլիայի գավաթի խաղարկությունում կդառնա գերազանց խթան թիմի համար Չեմպիոնների լիգայում հաջող խաղալու համար։

1/8 եզրափակիչում մանչեսթերյան թիմի մրցակիցը «Ռեալն» է։ Մադրիդում 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։

«Մեզ սպասվում է «Արսենալի» հետ դիմակայություն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Մենք ունենք եզրափակիչ դուրս գալու շանս։ Անգլիայի գավաթը անհավանական մրցանակ է, որը կտա մեզ լրացուցիչ խթան։

Մենք դեռ կարող ենք հաղթել երկու մրցաշարերում։ Հաղթանակը Անգլիայի գավաթի խաղարկությունում կլինի լավագույն պատրաստությունը ճակատամարտին Չեմպիոնների լիգայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումները տեղի կունենան հուլիսի 18-19-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին կամ 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English