Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է Ավստրալիայի ռադիոհեռարձակող կորպորացիային (ABC), որն անցկացրել էր հետաքննություն եւ շախմատը համարել ռասիստական խաղ։
Պատճառն այն է, որ շախմատային պարտիան պարտադիր սկսում է սպիտակ ֆիգուրներով խաղացող շախմատիստը։
«Մարազմ է սպիտակ ֆիգուրներով պարտիան սկսելու պատճառով շախմատը կապել ռասիզմի հետ։ Ի՞նչ կապ կարող է ունենալ բազմադարյա փառահեղ պատմությամբ խաղը ռասիզմի հետ»,- Կարպովի խոսքը մեջբերում է «Российская газета»-ն։
Հետաքննության պատճառ են դարձել ամերիկյան քաղաքներում հակառասիստական բողոքի ցույցերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում