13:07  ,  29 հունիսի, 2020

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Միլանի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում։

Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 25 փոխանցումից թիմակիցներին հասել է 80 տոկոսը։ 31-ամյա խաղացողը 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի փոխանցումը։ Մխիթարյանը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ նույնպես եղել է 1 խախտում։

Արդյունքում՝ Մխիթարյանը ստացել է 6․61 գնահատականը, որը երկրորդն է «Ռոմայի» կազմում՝ զիջելով միայն դարպասապահ Անտոնիո Միրանտեին՝ 6․93։

Հիշեցնենք, որ «Ռոման» պարտվել է 0։2 հաշվով։ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 68-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում