13:48  ,  29 հունիսի, 2020

Տոկիոյի բնակիչների մեծ մասը դեմ է Օլիմպիական խաղերի անցկացմանը

Տոկիոյի բնակիչների կեսից ավելին դեմ է Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը, հաղորդում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ճապոնական սոցիոլոգիական ընկերությունների հարցումների արդյունքներին։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով։ Տոկիոյի Խաղերի կազմակերպիչները չեղարկել են Խաղերի մեկնարկի մեկ տարվա հետհաշվարկը, որը նախատեսված էր հուլիսի 23-ին։ Պատճառը կորոնավիրուսի տարածման վտանգն է։

Ճապոնիայի կառավարությունն ու Խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ այժմ քննարկում են Խաղերի ծրագիրը կրճատելու, բացման եւ փակման արարողությունների մասնակիցների քանակը սահմանափակելու տարբերակներ։

Տոկիոյի նահանգապետի թեկնածուներից, նակին դերասան, Reiwa Shinsengumi կուսակցության առաջնորդ Տարո Յամամոտոն հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կչեղարկի Խաղերը։ Տոկիոյի նահանգապետի ընտրությունը նշանակված է հուլիսի 5-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում