12:09  ,  29 հունիսի, 2020

Աշրաֆ Հակիմին բուժզննում կանցնի «Ինտերում»

Դորտմունդի «Բորուսիայում» վարձակալությամբ հանդես եկող Մադրիդի «Ռեալի» 21-ամյա մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին հունիսի 30-ին բուժզննում կանցնի Միլանի «Ինտերում», հաղորդում է Goal.com-ը։ Իտալական ակումբի եւ «Ռեալի» ներկայացուցիչները հասել են համաձայնության եւ առաջիկայում կկնքեն տրանսֆերի գործարքը։

«Ինտերը» 40 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն եվրո բոնուս կվճարի «Ռեալին» Հակիմիի համար։

«Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Աշրաֆ Հակիմիին երաշխավորել է մշտական տեղ մեկնարկային կազմում, ինչն էլ վճռորոշ է եղել ֆուտբոլիստի ընտրության համար։ Նա չի ցանկանում վերադառնալ Արքայական ակումբ եւ դառնալ պահեստային խաղացող։

«Ինտերը» Հակիմիին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, տարեկան 5 միլիոն եվրո վարձատրությամբ։

Գերմանիայի ավարտված առաջնության 32 խաղում Հակիմին խփել է 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս