Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը նոր ակումբում մասնակցել է առաջին մամուլի ասուլիսին եւ ներկայացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին հայհոյող գրությամբ խաղաշապիկ, որով հանդես գա մրցաշրջանի վերսկսումից հետո։
NBA-ն թույլատրել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից հետո հանդես գալ սոցիալական արդարության վերաբերյալ գրություններով։
Թուրքիայում Կանտերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի պետության եւ Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Կանտերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից եւ շուտով կստանա ԱՄՆ-ի անձնագիր։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում