01:44  ,  29 հունիսի, 2020

«Ինտերի» կամային հաղթանակը

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Պարմային» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առաջին գոլ բաց թողեց, սակայն վերջին րոպեներին կարողացավ հաղթանակ կորզել։

15-րդ րոպեին աչքի ընկավ «Պարմայի» կոտդիվուարցի հարձակվող Ժերվինյոն։ Գոլային փոխանցումը կատարեց սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան։

84-րդ րոպեին հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյը վերականգնեց հավասարությունը, 3 րոպե անց իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խփեց «Ինտերի» հաղթական գոլը։

Միլանյան թիմը 61 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լացիոյից»։ «Պարման» 8-րդն է՝ 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Պարմա» - «Ինտեր»՝ 1։2 (տեսանյութ)

Ժերվինյո, 15 - Ստեֆան դե Վրեյ, 84, Ալեսանդրո Բաստոնի, 87

Հեռացումներ՝ Յուրա Կուցկա («Պարմա»), 85 - Տոմազո Բերնի («Ինտեր»), 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում