23:20  ,  15 մարտի, 2012

Գործակալ. Օլիչը պայմանագիր չի կնքել «Վոլֆսբուրգի» հետ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Իվիցա Օլիչի գործակալ Գորդոն Ստիպիչը հայտարարել է, որ խորվաթ ֆուտբոլիստը պայմանագիր չէ կնքել «Վոլֆսբուրգի» հետ, հաղորդում է Sky Sports-ը:

«Մենք բանակցություններ չենք վարել «Վոլֆսբուրգի» հետ: Բնականաբար, պայմանագիր էլ չենք կնքել»,- հայտարարել է գործակալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Goal.com-ը լուրեր էր տարածել, թե Օլիչը երկու տարվա պայմանագիր է կնքել «Վոլֆսբուրգի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով