22:03  +04,  28 հունիսի, 2020

Էդգար Բաբայանի գեղեցիկ գոլը հաղթանակ բերեց «Հոբրոյին» (տեսանյութ)

Դանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Հոբրոն» ընդունեց «Էսբյերգին» եւ տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։

6-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո «Հոբրոն» երկրորդ խաղակեսում կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Դաշտի տերերի հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը։

Սուպերլիգայի անցումայն խմբի երկրորդ ենթախմբում «Հոբրոն» 30 միավորով երրորդն է եւ չորրորդ տեղ չնահանջելու դեպքում, տեղը Սուպերլիգայում պահպանելու համար պետք է անցկացնի փլեյ-օֆֆի հանդիպումներ։

Դանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Հոբրո» - «Էսբյերգ»՝ 2։1 (տեսանյութ)

Մադս Հվիլսոմ, 69, Էդգար Բաբայան, 74 - Յոնի Կաուկո, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: