21:27  ,  28 հունիսի, 2020

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0։1

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտուն» տանը մրցեց «Փյունիկի» հետ եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։

«Ուրարտուի» համար սա վերջին հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում։ Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 30 միավորով գրավեց 7-րդ տեղը։

«Փյունիկը» 26 միավորով 8-րդն է եւ վերջին խաղում կմրցի 9-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանի» (22 միավոր) հետ։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0։1

Ադա Ջոզեֆ, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում