21:12  ,  28 հունիսի, 2020

«Միլանը» պարտության մատնեց «Ռոմային»՝ 2։0 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Միլանին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

76-րդ րոպեին «Ռոմայի» դարպասը գրավեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։ 88-րդ րոպեին 11 մետրանոցը «Միլանի» կազմից արդյունավետ իրացրեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։ Կանոնները խախտել էր հյուրերի անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 69-րդ րոպեին։

«Ռոման» 48 միավորով 5-րդ տեղում է, «Միլանը» 7-րդն է՝ 42 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Միլան» - «Ռոմա»՝ 2։0 (տեսանյութ)

Անտե Ռեբիչ, 76, Հական Չալհանօգլու,  88, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում