10:11  ,  29 հունիսի, 2020

Պիկե․ Սա դեռ վերջը չէ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն թվիթերյան գրառումով նշել է, որ պայքարը չեմպիոնության համար դեռ չի ավարտվել։ Կատալոնական թիմը Պրիմերայի 32-րդ տուրում 2։2 հաշվով էր խաղացել «Սելտայի» հետ։

«Հիշեք մի բան․ մենք «Բարսելոնան» ենք։ Սա դեռ վերջը չէ։ Մինչեւ վերջ պայքարելը մեր ԴՆԹ-ի մեջ է։ Գլուխը բարձր ենք պահում եւ երեքշաբթի գնում ենք միայն առաջ»,- գրել է Պիկեն։

Հունիսին 30-ին նախատեսված Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում