16:32  ,  28 հունիսի, 2020

Ֆլիկը գերազանցել է Գվարդիոլայի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գերազանցել է մյունխենյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը։

Գերմանացի մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում տարել է 25 անընդմեջ հաղթանակ բոլոր մրցաշարերում՝ Բունդեսլիգայի վերջին տուրում 4։0 հաշվով պարտության մատնելով «Վոլֆսբուրգին»։ Ֆլիկն առաջինն է «Բավարիայի» պատմության մեջ, որ հասնում է նման ցուցանիշի։

Գվարդիոլան «Բավարիայում» ունեցել էր 24 անընդմեջ հաղթանակ։ Այժմ անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Գվարդիոլան «Բավարիան» ղեկավարել է 2013-2016 թվականներին։

Ֆլիկը 2019թ․ նոյեմբերին փոխարինել է խորվաթ Նիկո Կովաչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English