01:53  ,  28 հունիսի, 2020

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Ալավեսից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Ալավեսի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Աթլետիկոն» 58 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից»։ «Ալավեսը» 15-րդն է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Աթլետիկո» - «Ալավես»՝ 2։1 (տեսանյութ)

Սաուլ Նյիգես, 59, Դիեգո Կոստա, 73, 11մ - Խոսելու, 90+3, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում