Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Հռոմի «Լացիոն» ընդունեց «Ֆիորենտինային» եւ տարավ կամային հաղթանակ՝ 2։1։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց «Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին։
Երկրորդ խաղակեսում մայրաքաղաքային թիմը իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի եւ իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի գոլերի շնորհիվ հասավ առավելության։
«Լացիոն» 65 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Յուվենտուսից» հետ է 4 միավոր։ «Ֆիորենտինան» 31 միավորով 13-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր
«Լացիո» - «Ֆիորենտինա»՝ 2։1 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 67, 11մ, Լուիս Ալբերտո, 82 - Ֆրանկ Ռիբերի, 25
Հեռացում՝ Դուշան Վլահովիչ («Ֆիորենտինա»), 90+5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում