20:48  ,  27 հունիսի, 2020

«Արարատը» Երեւանում պարտվեց «Շիրակին»՝ 1։4

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 25-րդ տուրում Երեւանի «Արարատն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

«Շիրակը» 45 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Արարատ-Արմենիան» նույնպես ունի 45 միավոր։ «Արարատը» 6-րդն է՝ 33 միավոր։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 1։4 (տեսանյութ)

Զավեն Բադոյան, 24 - Ժիրայր Մարգարյան, 26, 90+3, Մորի Կոնե, 55, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում