19:31  ,  27 հունիսի, 2020

Բունդեսլիգա․ Վերջին տուրի բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճած Մյունխենի «Բավարիան» վերջին տուրում հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Նախորդ տուրում փոխչեմպիոնի կոչումը ապահոված Դորտմունդի «Բորուսիան» տանը 0։4 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին», որը 52 միավորով գրավեց 6-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր «Հոֆենհայմի» կազմում։

«ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին» եւ 66 միավորով գրավեց երրորդ տեղը՝ 1 միավոր գերազանցելով չորրորդ տեղը գրաված Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

Առաջին չորս տեղերը գրաված թիմերը նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրեր։ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ ուղեգիրը նվաճեց Լեւերկուզենի «Բայերը», որը վերջին տուրում 1։0 հաշվով հաղթեց «Մայնցին» եւ 63 միավորով գրավեց 5-րդ տեղը։ 7-րդ տեղը գրաված «Վոլֆսբուրգը» կմասնակցի Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։

Բունդեսլիգայից դուրս մնացին վերջին երկու տեղերը գրաված «Դյուսելդորֆն» ու «Պադերբորնը»։ 16-րդ տեղը գրաված «Վերդերը» Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար կմասնակցի անցումային հանդիպումների երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղը գրաված թիմի հետ։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ րոպեին

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 0։4 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 4, Միքայել Քյուիզանս, 37, Ռոբերտ Լեւանդովսկի, 72, 11մ, Թոմաս Մյուլեր, 79

Հեռացում՝ Ժոզուա Գիլյավոգի («Վոլֆսբուրգ»), 71, երկրորդ դեղին քարտ

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»՝  0։4 (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 8, 30, 48, 50, 11մ

«Բայեր» - «Մայնց»՝ 1։0 (տեսանյութ)

Կեւին Ֆոլանդ, 2

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հերտա»՝ 2։1

Յոնաս Հոֆման, 7, Բրիլ Էմբոլո, 78 - Վեդադ Իբիշեւիչ, 90+1

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Պադերբորն»՝ 3։2

Սեբաստիան Ռոդե, 9, Անդրե Սիլվա, 32, Բաս Դոստ, 52 - Մոհամեդ Դրեգեր, 55, Սվեն Միխել, 75

«Վերդեր» - «Քյոլն»՝ 6։1

Յույա Օսակո, 22, 58, Միլոտ Ռաշիցա, 27, Նիկլաս Ֆուլկրուգ, 29, Դավի Կլասեն, 55, Ջոշուա Սարջենթ, 68 - Դոմինիկ Դրեքսլեր, 62

«Ֆրայբուրգ» - «Շալկե»՝ 4։0

Ջան-Լուկա Վալդշմիդտ, 20, 57, Ժոնատան Շմիդ, 38, Լուկաս Հյոլեր, 46,

«Աուգսբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1։2

Ռուբեն Վարգաս, 71 - Տիմո Վերներ, 28, 80

«Ունիոն Բեռլին» - «Ֆորտունա Դյուսելդորֆ»՝ 3։0

Էնթոնի Ուջա, 26, Կրիստիան Գենտներ, 54, Սուլեյման Աբդուլահի, 90

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով