18:43  ,  27 հունիսի, 2020

Թոմաս Մյուլերը՝ Բունդեսլիգայի ռեկորդակիր

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով։

Վերջին տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում Մյուլերը կատարել է 21-րդ գոլային փոխանցումը։ Առաջին խաղակեսից հետո «Բավարիան» հաղթում է 2։0 հաշվով։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ րոպեին

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 0։2 (առաջին խաղակես, տեսանյութ)

Քինգսլի Քոման, 4, Միքայել Քյուիզանս, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով