17:29  ,  27 հունիսի, 2020

«Վուլվերհեմփթոնը» հաղթեց եւ առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 62-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնքերը։

«Վուլվերհեմփթոնը» 52 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ 3 միավոր առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աստոն Վիլան» նախավերջինն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։1 (տեսանյութ)

Լեանդեր Դենդոնքեր, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով