14:38  ,  27 հունիսի, 2020

Եվրո-2022․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը բուլղարացիների հետ կխաղա նոյեմբերին

ՈւԵՖԱ-ն հաստատել է ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները: Դեռևս փետրվարի 13-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցի Բուլղարիայի թիմի հետ:

Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կանցկացվեն 2020 թ. Նոյեմբերին, հայտնում է ՀՖՖ կայքը: Առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Բուլղարիայում, պատասխան խաղը՝ նոյեմբերի 11-ին Հայաստանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս