11:35  ,  27 հունիսի, 2020

Դե Բրույնե․ Գիտեինք, որ կարանտինից հետո հնարավոր չի լինի հասնել «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն արժանին է մատուցել «Լիվերպուլին», որը Անգլիայի առաջնության ավարտից 7 տուր առաջ ապահովել է չեմպիոնական տիտղոսը։

«Մենք գիտեինք, որ կարանտինից հետո հնարավոր չի լինի հասնել «Լիվերպուլին»։ Իհարկե, միշտ տխրում ես, երբ չես հաղթում, բայց ազնիվ կլինի ընդունել, որ «Լիվերպուլը» լավագույնն էր այս մրցաշրջանում։

Կարծում եմ՝ մենք լավ աշխատանք ենք կատարել, լավ ենք խաղացել, բայց այդքան լավը չէինք, եւ դա ընդունելը խնդիր չէ մեր թիմի համար։

Մենք դեռ կարող ենք ունենալ 13 կամ 14 հանդիպում այս մրցաշրջանում, դեռ շատ նպատակներ ունենք»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում 2։1 հաշվով հաղթել է «Ռեալին»։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին կամ 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English