23:26  ,  26 հունիսի, 2020

«Ալմերիան» հեռացրել է Գուտիին

Իսպանական «Ալմերիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Գուտիին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի ղեկավարությունը որոշումն ընդունել է հունիսի 25-ին «Ալկորկոնից» կրած 0։1 հաշվով պարտությունից հետո։

Լա Լիգա-2-ի առաջնության 35 տուրից հետո «Ալմերիան» 56 միավորով երրորդ տեղում է եւ Լա Լիգայի ուղեգիր պարգեւող երկրորդ տեղից («Սարագոսա») հետ է 5 միավոր։ «Ալմերիան» պահպանում է Պրիմերայի ուղեգրի համար անցումային հանդիպումների մասնակցելու հնարավորություն։

Գուտին «Ալմերիան» գլխավորել էր 2019թ․ նոյեմբերին։ Դրանից առաջ նա Մադրիդի «Ռեալի» մինչեւ 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English