19:27  ,  26 հունիսի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Կարծում եմ՝ կկարողանամ խաղալ դեռ 6-7 տարի

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, 31-ամյա Հենրիխ Մխիթարյանը մտադիր է ֆուտբոլային կարիերան շարունակել եւս 6-7 տարի։

«Ցավոք, այս մրցաշրջանում ստիպված եղա բաց թողնել մի քանի կարեւորագույն հանդիպումներ, բայց հիմա շատ երջանիկ եմ դարձյալ վերադառնալ խաղադաշտ։ Գերազանց մարզավիճակում եմ, հրաշալի եմ ինձ զգում։ Ես վայելում եմ ֆուտբոլը, առաջնությունը եւ կյանքն Իտալիայում։  Շատ եմ ցանկանում «Ռոմային» տեսնել լավագույն քառյակում։

Ես ցանկանում եմ խաղալ այնքան, ինչքան թույլ կտան ուժերս եւ առողջությունս։ Կարծում եմ՝ կկարողանամ խաղալ դեռ 6-7 տարի, գուցե՝ մի փոքր քիչ։ Ես կվայելեմ ֆուտբոլային կարիերայիս ամեն րոպեն»,- ասել է Մխիթարյանը Իտալիայի առաջնության մամուլի ծառայությանը։

Հիշեցնեք, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», իսկ «Ռոմայի» հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում