18:19  ,  26 հունիսի, 2020

«Լեոն»՝ Հայաստանի գավաթակիր

«Լեոն» առաջին անգամ նվաճել է ֆուտզալի Հայաստանի գավաթը։ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած «Ֆուտզալ Լիգա VBET» գավաթի եզրափակիչում «Լեո» մրցել է «Էկո-Վիլի» հետ եւ առավելության է հասել 11:5 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Եզրափակիչից հետո տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ առաջնության հաղթողները պարգևատրվել են ոսկե մեդալներով և գավաթով։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարո Գալստյանը («Լեո»), լավագույն դարպասապահ՝ Արմեն Ֆիշյանը (ՀՊՏՀ), լավագույն ռմբարկուի կոչումը կիսել են Գարեգին Մաշումյանը («Լեո») և Վահան Սարգսյանը («Էկո-Վիլ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս