16:04  ,  26 հունիսի, 2020

Յուրգեն Կլոպի պարը «Լիվերպուլի» խնջույքի ժամանակ

Անգլիայի Պրեմյեր լիգայի չեմպիոն հռչակվելուց հետո հունիսի 25-ի երեկոյան «Լիվերպուլի» անձնակազմը խնջույք է կազմակերպել և տոնել չեմպիոնությունը:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խնջույքի ժամանակ պարում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Չելսիին»: Միավորների տարբերությամբ մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ «Լիվերպուլը» հռչակվեց չեմպիոն:

«Լիվերպուլը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն հռչակվել էր 1990 թվականին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում